կարևոր
1637 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-20 10:36

Վարկային կազմակերպությունում հրդեհ է բռնկվել

Վարկային կազմակերպությունում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 20-ին՝ ժամը 04:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Գլաձոր ՈՒԿՎ» ՓԲԸ-ի նախասրահում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել՝ 05:08-ին: Ամբողջությամբ այրվել է ջրի ապարատ։