կարևոր
1384 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-20 10:29

COVID-19-ի հայտնաբերումը հետեւողական, ուշադիր եւ բարդ գործընթաց է․ Նորքի ԻԿՀ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում գրառում է զետեղվել COVID19-ի հայտնաբերման գործընթացի վերաբերյալ․

«COVID19-ի հայտնաբերումը.

Այն հետեւողական, ուշադիր եւ բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ զգոնություն։

Երկար ժամանակ է, ինչ հիվանդանոցը ինքն է իրականացնում լաբորատոր ախտորոշումը սեփական լաբորատորիայում։

Մինչ օրս իրականացված թեստավորումները օգնել են ախտորոշել եւ որոշել պացիենտների հետագա վարման կարգը»,-ասված է գրառման մեջ: