կարևոր
1373 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-20 10:21

Գյումրիի տներից մեկի բակում հայտնաբերվել է ական

Գյումրիի տներից մեկի բակում հայտնաբերվել է ական

Ապրիլի 19-ին՝ ժամը 15:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկանման առարկա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ տան բակում հայտնաբերվել է ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական (առանց պայթուցիչի), որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը արկը տեղափոխել է զորամաս: