29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Սասեքսի դուքսն ու դքսուհին դադարեցնում են համագործակցությունը բրիտանական 4 պարբերականների հետ՝ դրանցում սուտ տեղեկությունների հրապարակման պատճառով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով պարբերականներին հասցեագրված նրանց նամակը։
Այսպիսով՝ արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն համագործակցի Mirror, Express, Daily Mail և Sun թերթերի հետ։
Զույգի խոսքերով՝ այդ թերթերը ստի, ագրեսիայի և տեղեկատվության աղավաղման միջոցով փչացնում են մարդկանց կյանքը։ Նշվում է, որ այդ մարդկանցից ոմանք ծանոթ են զույգին։