կարևոր
1034 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-20 09:16

Կանադայում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել առնվազն 16 մարդ

Կանադայում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել առնվազն 16 մարդ

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգության զոհ է դարձել առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է CBC-ը։

Զոհերի թվում է Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության աշխատակից։

Ոստիկանության կոմիսար Բրենդի Լաքի խոսքով՝ կա առնվազն 16 զոհ՝ չհաշված հրաձիգը։ Նա հավելել է, որ միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչություն։

51-ամյա ատամնաբույժ Գաբրիել Ուորթմանը շաբաթ երեկոյան մարդկանց վրա կրակ է բացել Պորտապիկ քաղաքում և մի քանի այլ բնակավայրերում: Ոստիկանությունը հետապնդել է հանցագործին մոտ 12 ժամ, գործողությունն ավարտվել է կիրակի առավոտյան՝ Գալիֆաքս քաղաքի մերձակայքում: Ուորթմանը ոստիկանի համազգեստ է կրել, սակայն իրավապահ մարմինների աշխատակից չի եղել։ Հրաձիգի գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն։

Ի սկզբանե ոստիկանները հայտնել էին, որ կասկածյալին ձերբակալել են հրաձգության սկսվելուց մի քանի ժամ անց։ Հետագայում իրավապահները տեղեկացրել են, որ հրաձիգը մահացել է: