կարևոր
2604 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-20 01:01

Մահացել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի ռեժիսոր և նկարիչ Ջին Դեյչը

Մահացել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի ռեժիսոր և նկարիչ Ջին Դեյչը

Մահացել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի ռեժիսոր, անիմատոր Ջին Դեյչը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, օսկարակիր նկարիչ-մուլտիպլիկատորը կյանքից հեռացել է հինգշաբթի` 95 տարեկան հասակում՝ գտնվելով Պրահայի իր տանը․ գրում է tert.am-ը։

Չեխ հրատարակիչ Պետր Հիմելը հայտնել է, որ վերջինիս մահն «անսպասելի» էր: Ամերիկացի նկարիչը, որի ամբողջական անունն է Յուջին Մերիլ Դեյչ, հանդես է եկել որպես սիրված մուլտֆիլմի 13 մասերի ռեժիսոր:  

Դեյչը, որպես նկարազարդող, աշխատել է Հյուսիսամերիկյան ավիացիայի համար, որից հետո անցել է ռազմական ծառայության և վերապատրաստվել որպես օդաչու:  

Առողջական խնդիրների պատճառով թողնելով ծառայությունը՝ վերջինս հաստատվել է Պրահայում և սկսել զբաղվել պատկերազարդմամբ: