Գործարար կինը միշտ չէ, որ պետք է լինի խիստ և պաշտոնական կերպարով, կարելի է կերպարը փոխել՝ համադրելով նորաձեւ աքսեսուարներով․
Yerkirmedia.am-ը Ձեզ է ներկայացնում 3 հետաքրքիր և նորաձեւ պայուսակներ․
1․ Հյուսված պայուսակ
Պայուսակը՝ 2020 թվականի նորաձեւ միտումներից մեկը, արդեն գրավել է համաշխարհային բեմերը։ Այն կարող եք կրել դասական բաճկոնի, կիսաշրջազգեստների, խիստ գրասենյակային զգեստների հետ։
2․ Դիվանագետ պայուսակ
Ո՞վ է ասել, որ դիվանագետ պայուսակը զուտ տղամարդու աքսեսուար է։ Դասական ուղղանկյուն ձեւ ունեցող, 2 բռնակներով եւ լավ կողպեքով, ահա այն ամենը, ինչ պետք է. ավելորդ ոչինչ: Այն լավագույն տարբերակն է գործարար կնոջ համար։ Պայուսակը կարել է համադրել կաշվե կոշիկների հետ։
3․ Ձեռքի պայուսակ թվիդից
Այս մոդելները կգնահատեն այն կանայք, ովքեր կրում են գրասենյակային զգեստներ և տաբատներ։
Կաշվե մասերի, մետաղական պատերի համադրությունը դարձնում է այդ պայուսակներն ավելի գրավիչ։ Թվիդից պայուսակները խորհուրդ են տալիս համադրել բեժ եւ կապույտ երանգների հետ ։