կարևոր
957 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-19 23:55

Հայաստանի առանձին վայրերում սպասվում է կարկուտ. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանի առանձին վայրերում սպասվում է կարկուտ. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում ապրիլի 20-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Գիշերը կդիտվի +10, ցերեկը՝ +22, երեկոյան՝ +17 աստիճան տաքություն։