29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Իտալական «Միլան»-ի ղեկավարությունը կողմ է Սերիա Ա-ի վերսկսմանը: Այս մասին գրում է ANSA-ն:
«Միլան»-ի նախագահ Պաուլո Սկարոնիին հայտարարել է, որ առաջնության շարունակման համար որոշում պետք է կայացնեն համապատասխան կառույցները, սակայն ակումբը կողմ է Սերիա Ա-ի շարունակմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնությանը մասնակից թիմերին թույլատրել վերսկսել մարզումները առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ Սերիա Ա-ն կսկսվի մայիսի վերջին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: