Ապրիլի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «Գիշերային թիթեռնիկների» հավաքատեղի մոտ, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը, ապա մեկ այլ ծառի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, իսկ մեկին՝ դուրս են բերել ավտոմեքենայից։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը: