Փարիզի ջրամատակարարման կազմակերպմամբ զբաղվող Eau de Paris լաբորատորիան կորոնավիրուսի հետքեր է հայտնաբերել տեխնիկական ջրի խողովակներում, որոնք օգտագործվում են փողոցները մաքրելու և այլ քաղաքային կարիքների համար: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին։
Վերջին 24 ժամում կորոնավիրուսի աննշան հետքեր են հայտնաբերվել 27 կետերից 4-ը ստուգելիս: Դրանից հետո քաղաքային իշխանությունները, որպես նախազգուշական միջոցառում, անհապաղ դադարեցրել են ողջ ցանցով անցնող ջրի օգտագործումը: