16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Մադրիդի «Ռեալ»-ն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի գնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնին: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Ըստ պարբերականի, «Ռեալ»-ը չի կարողանա գնել Հարի Քեյնին, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Այժմ «արքայական ակումբը» նույնիսկ կրճատել է ֆուտբոլիստների աշխատավարձը 10 տոկոսով:
Ավելի վաղ, խոսելով ակումբում իր ապագայի մասին, Հարի Քեյնը շեշտել էր, որ «Տոտենհեմ»-ը չի առաջադիմում կամ սխալ ուղղությամբ է շարժվում: Նա չի բացառել ակումբից հեռանալու հավանականությունը: Հարի Քեյնը «Տոտենհեմ»-ում է 2011 թվականից: Նրա պայմանագիրը «Տոտենհեմ»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: