Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Այս մասին գրում է ТАСС-ը:
Այժմ ռուսական `Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այն կարող է վերսկսվել մայիսի 31-ին: Լիգայի կազմակերպիչները մտադրություն ունեն առաջնության մյուս խաղերը վերսկսվելու դեպքում անցկացնել առանց երկրպագուների:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվել են Եվրոպայի գրեթե բոլոր առաջատար առաջնությունները, բացառությամբ Բելառուսի առաջնությանը: Համաճարակի պատճառով հետաձգվեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ինչպես նաև ֆուտբոլի Եվրոպայի հոբելյանական առաջնությունը: