28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
«Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է սրտի կաթվածի հետևանքների մասին, որը նա ստացավ 2019թ. մայիսին, երբ հանդես էր գալիս «Պորտուի» կազմում: Այս մասին գրում է Marca-ն։
«Այդ ժամանակվանից ինչ-որ բան փոխվել է իմ գլխում, ես սկսել եմ ավելի գնահատել կյանքի տարբեր պահեր: Երբեմն, ֆուտբոլիստները չեն գնահատում այն, ինչ ունեն, երբեմն մենք չենք հավատում, որ շատ մարդկանց կարող ենք երջանիկ դարձնել:
Ինչ վերաբերում է դաշտ վերադառնալուն, ապա պետք է իրատես լինել: Գլխավորը առողջությունն է: Կաթվածից հետո ես դեռ մեկ ամիս ինձ լավ չէի զգում. ես վախենում էի քայլել, քնել և ֆիզիկական ջանքեր գործադրել: Հիմա ինձ լավ եմ զգում, բայց դրա համար պետք է շատ դեղեր ընդունեմ: Կարծում եմ՝ միայն բժիշկները կասեն, թե ինչ եմ կարող և ինչ չեմ կարող»,-նշել է Կասիլյասը։