20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հարավային Կորեայում ևս 16 մարդու մոտ կորոնավիրուսի թեստը կրկին դրական արդյունք է տվել ապաքինվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Այս մասին կիրակի հայտնել են երկրի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից․ հաղորդում է CNN-ը։
Ընդհանուր առմամբ, 179 մարդու մոտ նոր թեստի արդյունքում երկրորդ անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել կարանտինից դուրս գալուց հետո:
Փորձագետների կարծիքով՝ անհավանական է, որ մարդ նորից վարակվի անմիջապես ապաքինվելուց հետո: Նրանց կարծիքով՝ խնդիրը, հավանաբար, թեստավորման գործընթացի մեջ է, որի ժամանակ որոշվում է մարդու օրգանիզմում ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) մակարդակը, որը կարող է տատանվել: