կարևոր
1925 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-19 17:52

Մարալիկում կորոնավիրուսից 90-ամյա կին է մահացել

Մարալիկում կորոնավիրուսից 90-ամյա կին է մահացել

Մարալիկում երեկ գիշեր 90-ամյա կին է մահացել, որին հուղարկավորել են կորոնավիրուսով վարակվածության կանոնները պահպանելով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը՝ նշելով, որ պաշտոնապես չի կարող ասել,  թե կորոնավիրուս ախտորոշվել էր կնոջ մոտ, թե՝ ոչ:

Քաղաքապետը հավելել է, որ ախտահանել են նաեւ գերեզմանոցին հարակից տարածքը:

Նա նշել է, որ 90-ամյա կինը Սառնաղբյուր գյուղից էր, սակայն դստեր հետ էր բնակվում Մարալիկում:

Նշենք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Hraparak.am կայքի հետ զրույցում հաստատել էր, որ կինը վարակված է եղել կորոնավիրուսով:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան  Ավինյանի որոշման համաձայն՝ այսօրվանից մինչև ապրիլի 25-ը սահմանվել է Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ որոշ բացառություններով։