24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Անգլիական «Լիվերպուլ»-ի դարպասապահ Ալիսոն Բեկերը վերականգնվել է վնասվածքից:
Այս մասին գրում է Sky Sport-ը: Ըստ պարբերականի, Ալիսոնն ազդրի վնասվածք էր ստացել մարտի 3-ին ակումբի մարզման ժամանակ: Ընթացիկ մրցաշրջանում Բեկերն ընդհանուր առմամբ «Լիվերպուլ»-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում` բաց թողնելով 17 գնդակ, իսկ 14 հանդիպում ավարտել է ոչ մի գնդակ չընդունելով սեփական դարպասը:
«Լիվերպուլ» Ալիսոն Բեկերը տեղափոխվեց իտալական «Ռոմա»-ից 2018 թվականին: Բրազիլիայի հավաքականի կազմում դարպասապահն անցկացրել է 44 հանդիպում:
Անգլիայի ընթացիկ առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: