17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Պանդեմիայով պայմանավորված Իտալիայում դադարեցված սպորտային բոլոր միջոցառումների պատճառով երկիրը կկրի մոտ 60 միլիարդ եվրոյի վնաս: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը:
Առավել մեծ կորուստներ կկրի հատկապես Իտալիայի բասկետբոլի լիգան։ Ֆինանսական կորուստը կարող է կազմել 40-ից 100 միլիոն եվրո:
Մարտի 13-ից դադարեցված է ֆուտբոլի ազգային առաջնությունը: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:
Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնությանը մասնակից թիմերին թույլատրել վերսկսել մարզումներն առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ Սերիա Ա-ն կսկսվի մայիսի վերջին: