կարևոր
1787 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-19 16:29

Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսի 6060 նոր դեպք է արձանագրվել. ТАСС

Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսի 6060 նոր դեպք է արձանագրվել. ТАСС

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում աճել է 6.060-ով։ Այժմ երկրի բոլոր շրջաններում վարակվածների թիվը կազմում է 42 853: Այս մասին հայտնում են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից. հաղորդում է ТАСС-ը։

«Նոր դեպքերի 44% -ը 18-ից 45 տարեկան մարդիկ են, 35% -ը՝ 46-ից 65 տարեկան, իսկ 16% -ը՝ 65-ից բարձր տարիքի անձինք, 5.5% -ը 80-ից բարձր է»,-նշված է  շտաբի զեկույցում:

Մոսկվայում գրանցվել է վարակի նոր 3570 դեպք, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ավելի քան 24 հազար 324 վարակված կա: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում առողջացել է կորոնավիրուսով վարակված 3,291 մարդ, մահացել է 361 հիվանդ: