27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 18-ին, ժամը 20:45-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի շքամուտքում այրվում է գազի հաշվիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին, մարվել՝ 20:59: Այրվել է մեկ գազի հաշվիչ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակիչներից մեկը (Խաչատուր Գ., ծնված 1993 թ.) իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, ինչի արդյունքում ծխահարվել է. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։