կարևոր
1952 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-19 15:31

Լոռիում կորոնավիրուսի երկու նոր դեպք է հաստատվել․մարզպետ

Ապրիլի 19-ի դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, որից 2-ը նոր դեպքեր են: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Նրանցից 7-ն արդեն առողջացել ու վերադարձել են տուն, 5-ը շարունակում են ստացիոնար բուժում ստանալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը: