24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 19-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1343 -ով՝ ընդհանուր դառնալով 82 հազար 211:
Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ի տվյալների համաձայն մահացածների թիվն ավելացել է 87-ով: Մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով Իրանում մահացել է 5 հազար 118 մարդ:
Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 456 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1.036 -ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 57 հազար 023 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 341 հազար 662 անձ: