կարևոր
1335 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-19 13:54

Շիրակի մարզում 60 հա խոտածածկույթ է այրվել

Շիրակի մարզում 60 հա խոտածածկույթ է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 18-ին` ժամը 13:20-ին, տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սնխ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:55-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխի 22 հրշեջ-փրկարար և գյուղի 3 բնակիչ: