կարևոր
1653 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-19 13:20

ՊՍԺ-ը Նեյմարին 5 տարվա նոր պայմանագիր կառաջարկի

ՊՍԺ-ը Նեյմարին 5 տարվա նոր պայմանագիր կառաջարկի

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը նոր պայմանագիր կառաջարկի բրազիլացի հարձակվող Նեյմարին: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: 

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարվա համար, իսկ Նեյմարը տարեկան կստանա 38 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ  «Բարսելոնա»-ի ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ ֆուտբոլիստին անպայման կվերադարձնեն  կատալոնական ակումբ: Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին:

«Բարսելոնա»-ի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-17 թվականների ընթացքում և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոնի, երեք անգամ տիրացել է Իսպանիայի գավաթին, մեկական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության գավաթները և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: