27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
«Գյումրի» բժշկական կենտրոնի մեկուսացված բուժանձնակազմի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ապրիլի 18-ին Գյումրու բժշկական կենտրոնի 29 մեկուսացված բուժաշխատողները հանձնել են կորոնավիրուսն ախտորոշող թեստեր: Բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական։ Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի մամուլի ծառայության հաղորդագրությունից։
«Մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ: Գյումրու ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, սակայն, ԲԿ-ում իրականացվում են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ: Մասնավորապես, ամեն օր իրականացվում են ախտահանումներ, բուժանձնակազմը եւ այցելուները պարտադիր ջերմաչափվում են, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են ձեռնոցներ, դիմակներ եւ ախտահանիչ նյութեր: Հիվանդանոցի ընդունարանում իրականացվել են համապատասխան նշումներ, որոնք ապահովում են այցելուի եւ աշխատակցի սոցիալական հեռավորությունը: Գյումրու ԲԿ-ում ստեղծված են սանիտարահիգիենիկ պայմանները, որով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի»,- նշված է հաղորդագրության մեջ։