կարևոր
1233 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-19 11:24

Վթար` Գյումրիում. կան տուժածներ

Վթար` Գյումրիում. կան տուժածներ

Ապրիլի 18-ին՝ ժամը 21:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ-2 թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում «Mercedes-Benz E- Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Խ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մետր սահել մոտակա դաշտը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևորին (Արթուր Ս., ծնված 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: