Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է գրեթե 3,8 հազարով եւ գերազանցել 82 հազարը, մահացածների թիվը հասել է 1890-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան, հաղորդում է РИА Новости-ին։
Նշվում է, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը Թուրքիայում նվազում է վերջին մի քանի օրերի ընթացքում եւ ապրիլի 7-ից ի վեր հասել է ամենացածր մակարդակին:
Հաղորդվում է նաև, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Թուրքիայի 31 նահանգում ևս 15 օրով երկարաձգել են մուտք ու ելքի արգելքը: