կարևոր
1438 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 22:32

Գրիզմանը ցանկանում է մնալ «Բարսելոնա»-ում

Գրիզմանը ցանկանում է մնալ «Բարսելոնա»-ում

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկություն չունի հեռանալու ներկայիս ակումբից:

Այս մասին գրում է Marca-ն: Գրիզմանը մտադիր է պայքարել իր տեղի համար մեկնարկային կազմում, անգամ այն դեպքում, եթե գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնա»-ին միանա Լաուտարո Մարտինեսը:

Գրիզմանը գալիք մրցաշրջանում կփոխի նաև խաղաշապիկի համարը` հանդես գալով 7 համարի ներքո:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքված են  «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը: Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստը կարող է միանալ նաև ֆրանսիական ՊՍԺ-ին:

Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին: