Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Global Citizen շարժման նախաձեռնությամբ մեկնարկել է օնլայն համերգը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 100 հանրահայտ երգիչներ:
Նպատակն է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում կանգնածներին: Ռոլինգ Սթոունզ ռոք-խումբը, Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը, Անդրեա Բոչելին, Լեյդի Գագան, Մայքլ Բաբլը, Փոլ Մաքքարթնին, Բիլլի Այլիշը եւ այլ հայտնիներ ելույթ կունենան իրենց տներից:
«Մեկ աշխարհ. միասին տանը» խորագրով միջոցառման ժամանակ, որը կտեւի մոտ 8 ժամ, նաեւ կներկայացվեն համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների մասին իրական պատմություններ: