կարևոր
2123 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-18 22:04

Նոր մանրամասներ՝ Ջրվեժում հնչած կրակոցներից. բերման ենթարկվածների մեջ են հայրը և նրա 2 որդիները

Նոր մանրամասներ՝ Ջրվեժում հնչած կրակոցներից. բերման ենթարկվածների մեջ են հայրը և նրա 2 որդիները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են ապրիլի 14-ին Ջրվեժ թաղամասում տեղի ունեցած կրակոցների հանգամանքները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Ջրվեժ թաղամասի թիվ 187 դպրոցի հարակից տարածքում, և նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով Նոր-Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Մայակ թաղամասի բնակիչներ, 40-ամյա Էդգար Գ.-ին, 25-ամյա Ջիվան Մ.-ին, 28-ամյա Հայկ Մ.-ին, 55-ամյա Երեմ Մ.-ին և 29-ամյա Պետրոս Մ.-ին:

Արդեն տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, նշված վայրում վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել ու հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:

Այդ ժամանակ Էդգար Գ.-ի ընկեր, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 46-ամյա Գառնիկ Ն.-ն իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել:

Էդգար Գ.-ն, Ջիվան Մ.-ն, Հայկ Մ.-ին, Երեմ Մ.-ին և Պետրոս Մ.-ն բաց են թողնվել:

Ոստիկանությունը ձեռնարկոմ է անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնիկ Մ.-ին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ջիվան և Հայկ Մ.-երը եղբայրներ են, իսկ Երեմ Մ.-ն՝ վերջիններիս հայրն է: