կարևոր
2675 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-18 21:35

Վերջին իրադարձությունները վկայում են, որ քաղաքական ու պետական գործիչների մի մասը չի հասկանում, թե ինչ դերակատարում ունի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, «Երկիր մեդիայի» եթերում` «Երկիր հարցի» տաղավարում, անդրադարձել է վերջին օրերին լայն արձագանք գտած՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին վեհափառի ուղերձին, որտեղ վերջինն անդրադարձել էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքին եւ խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությանը:

Սրբազանաը նաեւ խոսել է նշյալ ուղերձին հաջորդող արձագանքների մասին՝ այդ թվում անդրադարձել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հրապարակային գրառումներին: Բագրատ Սրբազանի համոզմամբ վերջին իրադարձությունները վկայում են, որ քաղաքական ու պետական գործիչների մի մասը չի հասկանում, թե ինչ դերակատարում ունի: «Սա խոսում է այն մասին, որ դեռեւս տեղ կա, որպեսզի նրանք կարողանան ճիշտ պատկերացնել, փողոցում չեն գտնվում»,-ասել է նա:  

Բագրատ Սրբազանն անդրադարձել է նաեւ Զատկի տոնին եկեղեցում իրականացված ստուգումներին եւ նշել՝ եթե որեւէ կերպ իշխանությանը հակառակվել կամ ընդդիմանալ փորձեին սա լավագույն առիթն էր, սակայն եկեղեցին զինվորի կարագապահությամբ պահել է բոլոր սահմանված կանոնները: 

Մանրամասները՝ տեսանյութում։