30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Կանանց NBA-ը այսուհետ Կոբի և Զիաննա Բրայանտերի անվան մրցանակ կունենա:
Այս մասին հայտնում է մամուլի ծառայությունը: Մրցանակը կտրվի նրանց, ովքեր մեծ ներդրում կունենան կանանց բասկետբոլի մասսայականացման և տարածման մեջ: Մրցանակին ընտրելու հարցում կարևոր կլինի Բրայանտի կնոջ` Վանեսայի կարծիքը:
NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը մահացել է հունվարի 26-ին ուղղաթիռի վթարի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու: Ուղղաթիռում Բրայանտի հետ եղել է նաև նրա 13 տարեկան դուստրը: Կոբի Բրայանտը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում հինգ անգամ դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն: NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար: