Չհանդուրժելով տարեց հարևանի նկատմամբ կիրառվող բռնություններն ու արժանապատվությունը նվաստացնող գործողությունները, այդ ամենը կանխելու և իրավապահներին ինչ-որ կերպ զսպելու նպատակով, նաև քաջատեղյակ լինելով ՀՔԱՎ գրասենյակի գործունեությանը` 2020 թ. ապրիլի 17-ին գրասենյակ է ահազանգել Երևանի բնակիչ Ա.Հ.-ը: Մինչ այդ նա զանգահարել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այս մասին հաղորդագրություն է տարածել։
«Սրտացավ հարևանը մեզ տեղեկացրեց, որ նույն օրն իրենց հարևանին՝ Գլինկա 6/73 հասցեի բնակիչ, 70-ամյա Ռ.Ն.-ին ոստիկանները բռնի ուժով, քաշքշելով բնակարանից դուրս են հանում: Քաղաքացու նկատմամբ նման բռնի գործողություններ 2 օր առաջ էլ են տեղի ունեցել:
Ա.Հ.-ի պատմելով՝ իր հարևանի բնակարանը որպես նվիրատվություն բաժին է հասել փաստաբան Թ. Հ.-ին, թե ինչ հանգամանքներում՝ անհայտ է»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ