կարևոր
2145 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-18 20:03

Երևանում սպանության կասկածանքով որոնվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված

Երևանում սպանության կասկածանքով որոնվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված

Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 09։10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի 5-րդ նրբանցի 14/7 հասցեում բետոնե սյունից տաղամարդու դի կա կախված։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Գարիկ Բաղդասարյանի դին։ Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը որպես կասկածյալ որոնվում էր ապրիլի 16-ին Նոր Արեշ 26 փողոցի 64 տան բնակիչ՝ 62-ամյա Արամայիս Ա-ին սպանելու մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 16-ին Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ Նոր Արեշ 26 փողոցի 64 տանը տղամարդու դի կա: