19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Ապրիլի 18-ին, ժամը 07:15-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Լոռու մարզի Թեղուտ գյուղի «Մրջան» կոչվող հանդամասին հարակից հատված են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 12 փրկարար ծառայող:
Հրդեհը մարվել է ժամը 18:32-ին: Այրվել են մոտ 4 հա խաշամ և մոտ 150 ծառի կոճղ:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 13:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղի «Մրջան» կոչվող հանդամասին հարակից հատվածում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։05-ին։ Այրվում է մոտ 4 հա խաշամ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 6 աշխատակից։
Ժամը 21։40-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից իրականացվել է հերթապահություն: