կարևոր
1425 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 18:37

Թեհրանում բացվել են որոշ խանութներ, վերսկսվել ձեռնարկատիրական գործունեություններ

Թեհրանում բացվել են որոշ խանութներ, վերսկսվել ձեռնարկատիրական գործունեություններ

Իրանի մայրաքաղաքը մեկ շաբաթ անց միացել է իշխանությունների՝ «խելացի սոցիալական հեռավորություն» ծրագրին, որը ի թիվս անհատների միջև ֆիզիկական հեռավավորություն պահելու այլ միջոցառումների, ներառում է նաև խանութների բացում, ձեռնարկատիրական գործունեության վերսկսում, որոնք կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկ ունեն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սկզբում ապրիլի 11-ից այդ ծրագիրը սկսել է գործել երկրի նահանգներից շատերում, բայց Թեհրանը, որտեղ վարակվածների թիվն ամենամեծն է, խանութների մի մասը բացել է ավելի ուշ: