Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները համաձայնել են 4 ամիս առավել ցածր աշխատավարձ ստանալ: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը:
Ֆուտբոլիստները արդեն իսկ հենց համաձայնությունն են տվել մարտից հունիս ամսիներին ցածր աշխատավարձ ստանալուն, իսկ ակումբի ղեկավարությունն առհասարակ հրաժարվել է մարտ ամսվա աշխատավարձից:
Իտալիայի Սերիա Ա-ն դադարեցվեց մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մինչ այդ խաղարկվել էր 26 տուր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջնությունը կվերսկսվի միայն մեկ դեպքում՝ կորոնավիրուսի պանդեմիայի նահանջելուց հետո: