կարևոր
1738 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 17:46

ԱՀ-ում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստերի պատասխանը բացասական է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»,-ասված է հայտարարությունում: