կարևոր
1734 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-18 17:41

EUvsVirus. Եվրահանձնաժողովը կիրականացնի համաեվրոպական հաքաթոնը

EUvsVirus. Եվրահանձնաժողովը կիրականացնի համաեվրոպական հաքաթոնը

Եվրոպական հանձնաժողովը, սերտորեն համագործակցելով ԵՄ անդամ պետությունների հետ, կիրականացնի համաեվրոպական հաքաթոն` միավորելու քաղաքացիական հասարակությանը, նորարարներին, գործընկերներին և ներդրողներին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերներին ուղղված նորարարական լուծումներ զարգացնելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ ֆեյսբուքյան էջը:

EUvsVirus հաքաթոնը, որը կանցկացվի ապրիլի 24-ից 26-ը, գործողությունների կոչ է բոլորին՝ մասնակցելու կորոնավիրուսի դեմ պայքարին։