կարևոր
2235 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 16:48

8 միջոցառումներից 6-ի համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը սոցիալական աջակցության գծով ծրագրեր է գործարկել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«8 միջոցառումներից 6-ի համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Ընդամենը պետք է այցելել https://dimum.ssa.am/ կայք և համապատասխան ծրագրի բաժնում մուտքագրեք Ձեր տվյալները: Եթե շահառու եք, ապա համակարգը Ձեզ կտեղեկացնի, թե որ բանկից պետք է ստանաք գումարը»,-ասված է հայտարարությունում: