կարևոր
1851 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 16:16

Շիրակի Անի խոշորացված համայնքում հաստատվել է կորնավիրուսի վարակաման 8 նոր դեպք

Շիրակի Անի խոշորացված համայնքում հաստատվել է կորնավիրուսի վարակաման 8 նոր դեպք

Կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Անի խոշորացված համայնքում հաստատվել է կորնավիրուսի վարակաման 8 նոր դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը համայնքում այս պահին 18 է: Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: Քննարկվում է համայնքում տեղաշարժի  սահմանափակման հարցը: Այս մասին լրագրողներին տեղեկացրլ է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ապրիլի 13-14 կատարված նմուշառումների արդյունքում Մարալիկի  հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ հաստատվել էր կորնավիրուս: Ելնելով այդ հանգամանքից՝ որոշում էր կայացվել իրականացնել հաստատության բոլոր աշխատակիցների նմուշառում:  «Երեկ ուշ երեկոյան ստացանք նմուշառումների արդյունքերը. Նրանցից 8-ի մոտ դրանք դրական էին, ինչը նշանակում է , որ այս պահին Մարալիկում ունեցանք 18 դրական դեպք: Հաստատված դեպքերի քանակը Մարալիկի ու հարակից Ձորակապ բնակավայրի միջև տեղաշարժի հետ կապված հարց է առաջացնում»,-ապրիլի 18-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով որ հիվանդանոցի ավելի քան 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, իսկ 40 կոնտակտավոր անձ գտնվում է մեկուսացման մեջ: 

Այս պահին Մարալիկի առողջության կենտրոնում աշխատանքները 2 շաբաթով դադարեցնելու որոշում կա: Առողջության կենտրոնի դրական բոլոր արդյունքեր ունեցող հիվանդները տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Այս փուլում քննարկվում է բնակավայրում տեղաշարժի սահմանափակման հարցը: «Հենց հիմա մենք պարետատան հետ աշխատում ենք այս ուղղությամբ, այստեղ կա մեկ խնդիր՝    ճանապարհն անցնում է Մարալիկ  ու Ձորակապ բնակավայրի միջով, փորձելու ենք տրանզիտային միջանցքը չփակելով, մտածել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել տեղաշարժը։  Երբ որոշումը կկայացվի պարետատունը հանդես կգա հայտարարությամբ»:

Այս պահին Շիրակի մարզում կա կորոնավիրուսի հաստատված  37 դեպք։