կարևոր
1564 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 15:37

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքի ընթացքին

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքի ընթացքին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 18-ին այցելել է Վեդիի ջրամբարի շինհրապարակ։ Նախարարը ծանոթացել է ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։

«Սա կարևոր իրադարձություն է նորանկախ Հայաստանի համար, որովհետև առաջին կառուցվող ջրամբարն է հետխորհրդային  շրջանում։ Ակտիվ շինարարություն է ընթանում՝ չնայած արտակարգ իրավիճակին։ Հիմա մենք հերթական դիտարկումն ենք անում՝ հասկանալու համար, թե ինչ ընթացքում է շինարարությունը, ինչ առաջընթաց ունենք»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասել է Պապիկյանը։

Նա ոլորտի այլ պատասխանատուների հետ քննարկել է ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարին զեկուցել են, որ ջրամբարի կառուցման ավարտի ժամկետը մի փոքր կուշանա։

Ջրամբարի կառուցումը նախատեսվում էր ավարտել 2021թ։ Ոռոգման շրջանից դուրս ջուրը ջրամբար կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով: Նախարարին տեղեկացվել է նաև, որ մոտ օրերս կփորձարկվի շուրջ 11 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգը, որի միջոցով նախատեսվում է ջրամբարի կառուցումից հետո այնտեղ ամբարել գետերի ջուրը: