կարևոր
2056 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 15:03

Հայկ և Էլզա Դիդիզյանները կարիքավորներին օգնելու նպատակով 100 հազար դոլար են նվիրաբերել Մայր Աթոռին

Հայկ և Էլզա Դիդիզյանները կարիքավորներին օգնելու նպատակով 100 հազար դոլար են նվիրաբերել Մայր Աթոռին

Ազգային բարերարներ Հայկ և Էլզա Դիդիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։