կարևոր
1425 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-18 14:54

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 5 հազարից

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 5 հազարից

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 18-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1374-ով՝ ընդհանուր դառնալով 80 հազար 868:

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ի տվյալների համաձայն, մահացածների թիվն ավելացել է 73-ով: Մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով Իրանում մահացել է 5 հազար 031 մարդ:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 513 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1923-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 55 հազար 987 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 330 հազար 137 անձ: