Արցախի Հանրապետությունում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ-փրկարարները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես և շրջաններում, մշտապես կատարում են ախտահանման աշխատանքներ:
ԱԻՊԾ հրշեջ-փրկարարները ախտահանում են հիմնարկների մուտքերը, շենքերի, շինությունների արտաքին արտաքին հիմնապատերը և մայթերը։