27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ապրիլի 17-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Արդյունքում՝ հայտնաբերվել է երթևեկության մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Մեկ տրանսպորտային միջոց գտնվել է հետախուզման մեջ, իսկ 2 մոտոցիկլետի վարորդներ թաքցրել են համարանիշը և վարել առանց վարորդական վկայականի և ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով։
Բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության։