կարևոր
1452 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 14:02

Որոշ ըմպելիքներ կարող են հատկապես վնասակար լինել կարանտինի ժամանակ

Որոշ ըմպելիքներ կարող են հատկապես վնասակար լինել կարանտինի ժամանակ

Որոշ ըմպելիքներ կարող են հատկապես վնասակար լինել կարանտինի ժամանակ, երբ մարդը, տանը նստած, քիչ է շարժվում եւ քիչ կալորիա ծախսում։

Բժիշկ-դիետոլոգ, Դիետոլոգների եւ սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մակիշան կարծում է, որ վտանգ հիմնականում ներկայացնում են այն խմիչքները, որոնք շաքար են պարունակում։

«Տարբեր գազավորված ըմպելիքները, տուփերով մրգային հյութերը, այդ թվում նույնիսկ կվասը, քանի որ դրա բաղադրության մեջ նույնպես շաքար կա»,- «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մակիշան։

Մասնագետի խոսքերով՝ շաքարը վնասում է մարդու իմունիտետին եւ խորհուրդ չի տրվում օգտագործել կորոնավիրուսով վարակման սպառնալիքի ընթացքում։ 

Առաջին հերթին, մասնագետը խորհուրդ է տալիս հասարակ ջուր խմել։ Կարելի է նաեւ թեյ ու սուրճ խմել, սակայն դրանք պետք է լինեն ոչ թունդ եւ օգտագործվեն չափավոր, ու ցանկալի է առանց շաքարի։