կարևոր
1334 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 13:12

Էրեբունիում 38-ամյա տղամարդը փորձել է վճարային տերմինալից գողություն կատարել

Էրեբունիում 38-ամյա տղամարդը փորձել է վճարային տերմինալից գողություն կատարել

Ապրիլի 17-ին՝ ժամը 05.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում «Իզի Փեյ» ՍՊԸ հերթապահից հաղորդում է ստացվել, որ Էրեբունու փողոցի վճարային տերմինալի կապը կորել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հաղորդումն անմիջապես փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին։ Մեկնած ոստիկանության ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու։

Պարզվել է, որ ժամը 05.35-ին վճարային տերմինալից տղամարդը փորձել է գողություն անել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ, հանցագործությունն ավարտին չի հասցրել և բռնվել է։

Պարզվել է, որ բերման ենթարկվածը 2019 թ. մայիսի 8-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Գողության փորձի փաստով նախապատրաստված նյութերի հետ միասին տղամարդը ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին։