կարևոր
1689 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 12:55

«Ատլետիկո»-ն կվաճառի մի խումբ ֆուտբոլիստների, եթե թիմը չմասնակցի ՉԼ-ին

«Ատլետիկո»-ն կվաճառի մի խումբ ֆուտբոլիստների, եթե թիմը չմասնակցի ՉԼ-ին

Մադրիդի «Ատլետիկո»-ն կվաճառի մի խումբ ֆուտբոլիստների, եթե ակումբին չհաջողվի հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Այս մասին գրում է AS-ը:

Այս պահի դրությամբ «Ատլետիկո»-ն մրցաշարային աղյուսակում 6-րդն է, այնինչ Իսպանիայի առաջնությունում 1-4-րդ տեղերը զբաղեցրած թիմերն իրավունք ունեն մասնակցելու ՉԼ-ին:

Եթե ակումբը չկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը, ապա մադրիդյանը թիմը ֆինանսական լուրջ խնդիրներ կունենա, որի պատճառով էլ ստիպված կլինի վաճառքի հանել ֆուտբոլիստներին:

Այժմ Իսպանիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Իսպանիայի ֆուտբոլի ասոցացիան և Լա լիգայի ղեկավարությունն առաջնությունը շարունակելու երեք տարբերակ են քննարկում: Եթե ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակն առաջիկայում դրական փոփոխություն ունենա, ապա առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի կեսին և եզրափակվել հուլիսին: Երկրորդ տարբերակով մտադրություն կա  առաջնությունը շարունակել ամռանը և ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Եվ երրորդ տարբերակը համարվում է ամենածայրահեղը` առաջնությունը կարող է վերսկսվել միայն սեպտեմբերին: