կարևոր
2207 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-18 12:41

Արցախի նորընտիր նախագահը հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում

Արցախի նորընտիր նախագահը հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 18-ին ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել  է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: